Մահացել է ամերիկացի 21-ամյա ռեփեր Juice WRLD-ը

Ամերիկացի ռեփեր Juice WRLD-ը (իրական անունը՝ Ջարեդ Հիգինս) մահացել է։ Երգիչը  21 տարեկան էր։ Այս մասին հայտնել է TMZ լրատվականը՝ հղում անելով  իրավապահ մարմինների աղբյուրներին։

Երգչի մոտ սրտի նոպան տեղի է ունեցել Չիկագոյի միջազգային օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր կիրակի առավոտյան, Կալիֆոռնիայից։ Երբ բժիշկները հասել են դեպքի վայր, նա դեռևս գիտակից է եղել, սակայն բերանից արյուն է հոսել։ Ռեփերին անհապաղ հոսպիտալացրել են, որտեղ նա մահացել է։

Juice WRLD-ն առավել հայտնի է իր «All Girls Are the Same» և «Lucid Dreams» սինգլներով։ Այս տարվա մայիսին կայացած Billboard Music Awards մրցանակաբաշխության ժամանակ նա ճանաչվել էր «լավագույն նոր արտիստ»։