Իտալիայում պատրաստել են աշխարհի ամենաերկար տիրամիսուն (լուսանկարներ)

Իտալիայում պատրաստված տիրամիսուն Գինեսի ռեկորդակիր է դարձել: Այն համարվում է աշխարհում ամենամեծն ու երկարը:
Հիասքանչ աղանդերը պատարստելու համար ամիսիներ շարունակ աշխատել են 30 խոհարարներ և տասնյակ կամավորներ, ովքեր օգնել են նրանց: Տիրամիսուն պատրասատելու համար օգտագործվել է 420 գազօջախ: Հազարավոր մարդիկ ուղևորվել էին Միլան՝ CityLife Shopping District, որպեսզի ներկա լինեն այս պատմական պահին ու փորձեն աղանդերը:
Տիրամիսուի երկարությունը 303 մետր է, իսկ հաստությունը 40 սմ: Այն պատրաստելու համար ծախսվել է 500 կգ մասկարպոնե, 300 լիտր սուրճ, 65 կգ շաքար, 130 կգ ձու: