Քեյթ Միդլթոնին նկատել են որդու հետ զբոսնելիս

Արքայազն Հարրիի կինը՝ Քեյթ Միդլթոնը մեծացել է հասարակ ընտանիքում, և այսօր էլ, երբ նա թագավորական ընտանիքի անդամ է, իրեն չի զրկում որդու հետ զբոսանքներից: Միդլթոնին բավականին հաճախ կարելիէ տեսնել փոքրիկների հետ զբոսնելիս հանրային վայրերում:
Թագավորական ընտանիքի երկրպագուներից մեկն իր միկրոբլոգում պատել է՝ ինչպես է տեսել դքսուհուն Քենսինգթոնյան ամրոցի մոտակայքում զբոսնելիս: Արքայազնի կինը զվարճանում ու խաղում էր փոքրիկ որդու՝ Լուիի հետ:

Բլոգերի պնդմամբ՝ այդ տեսարանը բավականին զգացմուքային ու սիրառատ էր: Բլոգերը, սակայն, ոչ մի լուսանկար չի արել, ինչի համար էլ նա արժանացել է հազարավոր հետևորդների ջերմ խոսքերին ու համակրանքին:
«Դու իրական երկրպագու ես», «շնորհակալ ենք հաճելի պատմության համար»,- հրապարակման մեկնաբանություններում գրում են հետևորդները:

Family Action բարեգործական կազմակերպության հավաքույթի ժամանակ Միդլթոնն առաջին անգամ խոսել է Լուիից՝ պատմելով, որ փոքրիկն արդեն սկսել է խոսել ու մշտապես ցանկանում է լինել մայրիկի կողքին: