Լուրերն այն մասին, որ Դուա Լիպան հանդիպում է Բելլա և Ջիջի Հադիդների կրտսեր եղբոր հետ, տարածվեցին այն բանից հետո, երբ երգչուհին բաժանվեց Այզեկ Քերյուից: Դուան և Անվարը պաշտոնապես հաստատել են իրենց սիրավեպի մասին լուրերը: Զույգը այցելել է British Summer Time միջոցառմանը և տառացիորեն չի դադարել գրկախառնվելուց: Նոր սիրավեպի մասին մանրամասները դեռևս քիչ են: Հայտնի է միայն, որ Դուա Լիպան և Անվար Հադիդը մեկ ամիս է, ինչ հանդիպում են: Դուա Լիպայի նախորդ սիրավեպը Այզեկ Քերյուի հետ չորս տարի է տևել: