Աշխարհի ամենաերկար ոտքերն ունեցող կինը

Տղամարդկանց գրավելու համար ոտքերը` կանանց գլխավոր «զենքերից» մեկն են:
Բրիտանացի սոցիոլոգների պնդմամբ՝ տղամարդիկ  գեղեցիկ ոտքերով կանանց համարում են նուրբ, փխրուն և անպաշտպան:

Քերոլայն Արթուրը` Ավստրալիայի 40-ամյա բնակչուհին համարվում է աշխարհի ամենաերկար ոտքերն ունեցող կինը:
Նրա ոտքերը 132 սմ են: Նա համարվում է աշխարհում ամենաերկար ոտքեր ունեցող կինը:
Քերոլայնի հասակը 188 սմ է, և ստացվում է, որ նրա հասակի 66%-ը կազմում են ոտքերը:
Քերոլայնը չի բարդույթավորվում իր երկար ոտքերի պատճառով և կիսվում է լրագրողների հետ՝ պատմելով. «Դպրոցական տարիքում ես սարսափելի ամաչում էի իմ ոտքերի պատճառով: Ինձ բոլորը ծաղրում էին: Դպրոցում երբեք ոչ մի տղա չի սիրահարվել ինձ: Ես կարծում էի, որ դատապարտված եմ միայնակության: Ավարտելով դպրոցը՝ գիտակցեցի իմ իրական արժեքը:
Ունեմ բազմաթիվ երկրպագուներ և միշտ գտնվում եմ տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Ամուսինս խենթանում է կազմվածքիս համար, նրա շնորհիվ ես շատ ինքնավստահ եմ դարձել: Հիմա հպարտանում եմ իմ ֆիզիկական առանձնահատկությամբ և շնորհակալ եմ ծնողներիս, որ այսպիսին եմ ծնվել»: