Ամերիկացի սուպերմոդել և ձեռնարկատեր Էմիլի Ռատակովսկին նոր բաց լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարները մոդելը տեղադրել է իր Ինստագրամի էջում։
Կադրերում մերկ Ռատակովսկին թոփլես կեցվածք է ընդունել լուսավոր պատի ֆոնին՝ փոքր-ինչ ցած իջեցված սև ջինսով՝ թիկունքով շրջված դեպի խցիկը:
Այս կերպ, մոդելն ազդարարել է իր Inamorata Woman բրենդին պատկանող ոսկերչական զարդերի հավաքածուի թողարկումը: Որպես լուսանկարների հեղինակ հանդես է եկել ամերիկացի ֆոտո-նկարիչ Թոմ Նյուտոնը, որն ավելի վաղ լուսանկարել էր Inamorata Woman-ի լողազգեստների հավաքածուն: