Նշվել են 2020-ին ճանապարհորդելու համար լավագույն ուղղությունները՝ ըստ Travel and Leisure պորտալի

Travel and Leisure զբոսաշրջային պորտալը ցանկ է կազմել, որում առանձնացրել է 50 լավագույն ուղղությունները 2020 թվականին այցելելու համար:

Առաջին հորիզոնականում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբան:

Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել Մենելիկա II կայսեր պալատ, որը երկար տարիներ եղել է կայսերական նստավայր, և որտեղ էլ այժմ գտնվում է վարչապետ Աբիյ Ահմեդ Ալիի գրասենյակը: Ինչպես նաև խոհուրդ է տրվում Ժամանակակից արվեստի կենտրոն այցելել, որտեղ ներկայացված են ժամանակակից աֆրիկյան արվեստի ցուցանմուշներ և շրջակա միջավայրի թեմայով նախագծեր:

Երկրորդ տեղում Պերուում գտնվող Արեկիպա հնագույն քաղաքն է: Դրա պատմական կենտրոնը 2000 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Երրորդ տեղում է Հյուսիսային Կարոլինա նահանգի Աշվիլ քաղաքը, որտեղ բնակվում են բազում փողոցային նկարիչներ և երաժիշտներ: Սեպտեմբերին այստեղ անցկացվում է վարպետության դասերով, յոգայի պարապմունքներով, կենդանի երաժշտությամբ «Չաու-Չաու» խոհանոցային փառատոնը:

Առաջին տասնյակում են ներառվել նաև Ավստրիան, Մեքսիկայի ամենահյուսիսային նահանգ Ստորին Կալիֆոռնիան, Բարբադոսը, Պեկինը, Հավայան կղզիները, Բոտսվանան և Բոստոնը: