Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը որդու հետ հանդես է եկել նոր համատեղ ֆոտոշարքով։ Նոր լուսանկարները հրապարակվել են հաղորդավարուհու և նրա լուսանկարչի ինստագրամյան էջերում։ Նկարներն արվել են կարմիր երանգների մեջ և դրանք դարձրել ավելի ջերմ ու տոնական։
«Վերջանում է տարի, վերջանում է տասնամյակ։ 3650 օրերը ինձ տվեցին շատ աշխատանք, ընկերներ, լավ ու ոչ շատ լավ պահեր, ապրումներ, ձեռքբերումեր: Եվ ամենակարևորը՝ այս տասնամյակն ինձ տվեց երկու նոր ու ամենահարազատ մարդկանց, ու «ես» դարձա «մենք»։ Ի՞նչ տվեցին Ձեզ այս 10 տարիները կամ ու՞մ բերեցին ձեր կյանք»,- գրել է Արևիկը հրապարակված լուսանկարներիրն կից։