Սասեքսյան դուքս և դքսուհի Հարրիի և Մեգանի պաշտոնական ինստագրամյան էջը իրենց որդու՝ Արչիի մկրտությունից լուսակարներ է հրապարակել: Մկրտության արարողությունը փակ ֆորմատով է կայացել:
Վինձորի դղյակում՝ Նորին Մեծության անձնական մատուռում, տեղի ունեցած արարողության հյուրերի թվում են նորածնի ծնողների մերձավոր ազգականները՝ արքայազն Չարլզը և արքայազն Ուիլյամը՝ տիկնոջ հետ, արքայադուստր Դիանայի քույրերը և դքսուհի Մեգան Դորիա Ռագլանդի մայրը:
Դեռևս պարզ չէ՝ նրանցից ով է կնքել նորածնին: Բուքմեյքերները այս իրադարձության կապակցությամբ խաղադրույք են կատարել. ամենահավանական թեկնածուն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսան էր, բայց նա մկրտության օրը մասնակցում էր Ուիմբլդոնյան մրցախաղին: