Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մկրտեցին որդուն

Սասեքսյան դուքս և դքսուհի Հարրիի և Մեգանի պաշտոնական ինստագրամյան  էջը  իրենց որդու՝ Արչիի մկրտությունից լուսակարներ է հրապարակել: Մկրտության արարողությունը  փակ ֆորմատով է կայացել:

Վինձորի դղյակում՝ Նորին Մեծության անձնական մատուռում, տեղի ունեցած արարողության հյուրերի թվում են նորածնի ծնողների մերձավոր ազգականները՝ արքայազն Չարլզը և արքայազն Ուիլյամը՝ տիկնոջ հետ, արքայադուստր Դիանայի քույրերը և դքսուհի Մեգան Դորիա Ռագլանդի մայրը:

Դեռևս պարզ չէ՝ նրանցից ով է կնքել նորածնին:  Բուքմեյքերները այս իրադարձության կապակցությամբ խաղադրույք են կատարել. ամենահավանական թեկնածուն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսան էր, բայց նա մկրտության օրը  մասնակցում էր Ուիմբլդոնյան մրցախաղին: