Մոդել, դերասանուհի Լուսինե Թովմասյանը թարմացրել է իր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերը՝ հրապարակելով նոր լուսանկարներ։
Լուսանկարներում մոդելը փոքրիկ որդու՝ Ալեքի հետ է։ Նկարներն արվել են Լուսինեի և Ալեքի զբոսանքի ժամանակ։ Նկարներից դատելով մայրն ու որդին հետաքրքիր ժամանակ են անցկացրել։
Լուսանկարներն արվել են եկեղեցու ֆոնին։
«Ժպիտ, արև ու սեր բոլորին»,- լուսանկարների մեկնաբանության բաժնում գրել է դերասանուհին։