Բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում Փարիզում 30 Avenue Montaigne հասցեում Christian Dior-ի համար անցակցվեց Մարիա Գրացիա Կյուրիի ցուցադրությունը: Կյուրին, որի ցուցադրություններում միշտ նկատվում են ֆեմինիստկան տրամադրություններ (կլինեն դրանք շապիկների վրայի We Should All Be Feminists մակագրություններ, թե ցուցադրության ժամանակ պատին փակցված Women’s Rights Are Human Rights հայտարարություններ) հրավիրել է բրիտանացի նկարչուհի և ֆեմինիստ գրող Պեննի Սլինգերին, որ կուտյուրային շոուի համար դեկորացիաներ ստեղծի: Եվ նա Christian Dior-ի պատմական դղյակի ներքին տարածությունը վերածեց միստիկական անտառի, որտեղ կարծես մարմարե աստիճաններից դուրս են գալիս հաստ արմատներ, իսկ պատերին երևում են ջրային ցոլքեր: Փողոց դուրս գալով, որի մի մասը պոդիումի էր վերածված, մոդելները և հյուրերը հայտնվում էին ծաղկող և վարդագույն այգում: