Ի՞նչ էր պատահել Ավրիլ Լավինի հետ

Ավրիլ Լավինը 2011 թվականին ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահայտնի երգչուհիներից մեկը: Ամբողջ աշխարհում վաճառվել է Լավինի ալբոմներից 30 միլիոն օրինակ: Մի քանի տարի շարունակ նա բարձր հորիզոնականներ է զբաղեցրել Forbes-ում և համարվել է ամենաերիտասարդ միլիոնատերերից մեկը:
Իր առաջին ամուսնու՝ Դերիկ Ուիբլիի հետ Ավրիլը բաժանվել է ամուսնությունից մեկ տարի անց, որովհետև Դերիկը թմրամոլ էր: Երկրորդ ամուսնու՝ Չեդ Կրյուգերի հետ երգչուհին ապրել է 2 տարի:
Լավինն իր անձնական կյանքի անհաջողությունները բացատրում է անկեղծանալով. «Միշտ սիրահարվում եմ բնավորությամբ ինձ նման տղամարդկանց, իսկ հետո շուտ հիասթափվում եմ, որովհետև չեմ կարողանում լուրջ վերաբերվել ու հարգել նրանց: Իմ կողքին պետք է լինի իշխող և ուժեղ տղամարդ: Ցավոք, այդպիսինները դեռ չեն հանդիպել ինձ»:

Ավրիլ Լավինը, հասնելով մեծ հաջողությունների, կտրուկ անհետացավ հեռուստաէկրաններից: Լավինը դադարեցրեց իր երաժշտական ու դերասանական կարիրեան հիվանդության պատճառով: Քչերը գիտեն, բայց երգչուհին տառապում էր Լայմի հիվանդությամբ: Այս հիվանդությունը մարդուն փոխանցվում է տզի խայթոցի միջոցով: Վարակված անձանց 70-80%-ի մոտ զարգանում է ցան, տենդ, գլխացավ և հոգնածություն, հոդացավեր, սրտխփոց և այլն: Չնայած բուժմանը՝ բոլոր հիվանդների մոտ հոդացավերը, հիշողության խնդիրները և հոգնածությունը պահպանվում են:

Իր հիվանդության մասին Ավրիլը պատմում է.«Սարսափելի է, երբ ցավերը չեն դադարում ու գնալով ուժգնանաում են: Կյանքիս այս վերջին մի քանի տարիներն անցել են անիմաստ, քանզի հիվանդության պատճառով մշտապես գամված եմ եղել անկողնուն: Հիմա չունեմ ոչ մի նոր ծրագիր, ցանկանում եմ վայելել իմ նոր ու առողջ կյանքը»: