Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով՝ «Սովորելու ժամանակն է»։
Լուսանկարում հեռուստաաստղը, ով պատրաստվում է փաստաբանի որակավորման քննություններին, վառ դիմահարդարմամբ և հավաքած վարսերով է: Քիմը, կարծես, բոլորովին էլ անհանգստացած չէ առաջիկա քննությամբ. նա իր գրքերի կույտի առջև նստած անխռով տեսք ունի։
Նշենք, որ քրեական իրավունքի ոլորտում խորանալու հեռանկարը ոգեշնչել էր իրապատում շոուի աստղին սկսել պատրաստվել փաստաբանի որակավորման քննություններին: Չնայած նրան, որ Քիմը համալսարանում իրավաբանական կրթություն չի ստանում, նա իրավունք ունի փաստաբանի որակավորման քննությունները հանձնել այլընտրանքային ճանապարհով՝ փաստաբանի և դատավորի հետ պատրաստվելուց հետո:
Ապրիլին Քիմը Vouge-ի հետ զրույցում հայտնել էր, որ ուսանում է փաստաբանների մոտ, և հույս ունի, որ 2022 թվականին կկարողանա հանձնել քննությունը և փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալ: