Երգչուհի Սիլվա Հոկոբյանը դստեր ծնվելուց հետո բավականին հաճախ է նրա հետ լուսանկարներ հրապարակում։ Սկզբնական շրջանում Սիլվան երեխայի դեմքը չէր ցուցադրում, սակայն իր ծննդյան օրը երգչուհին ինքը նվեր արեց և հրապարակեց դստեր առաջին ֆոտոշարքից մեկ լուսանկար։
Երգչուհու Ինստագրամի էջում հրապարակված ամանորյա վերջին լուսանկարում փոքրիկ Միլան է՝ մոր գրկում։ Սիլվան լուսանկարին տվել է հետևյալ մեկնաբանությունը՝ «Տոներն են մոտենում»։
Ի դեպ, Սիլվա Հակոբյանի դուստրը՝ Միլան, արդեն ունի իր անձնական էջը Ինստագրամում։ Էջում արդեն կա հրապարակված փոքրիկին պատկանող լուսանկարներ։