Լոնդոնում բացվել է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ կներկայացվեն կանացի սեռական օրգաններ:
The Vagina Museum անվամբ այդ թանգարանի գաղափարը պատկանում է Ֆլորենս Շեխտերին, ով դեռ 2017 թվականից փորձում էր իրականցնել այդ նախագիծը:
Վերջինիս պնդմամբ՝ թանագարանի գլխավոր գաղափարն է ներկայացնել մարդկանց մի աշխարհ, որտեղ ոչ ոք չի ամաչում իր մարմնից: Շեխտերի հավաստմամբ՝ սա հորդոր է մարդկությանը կառուցել հավասարության ու ազատության գաղափարներով ապրող հասարակություն:
Թանգարանի առաջին ցուցահանդեսն անցկացվում է «Առասպելներ. առասպելներ հեշտոցի մասին և ինչպես վարվել դրանց հետ» թեմայով: