Քենդալ Ջենների առանձնատան սուրբծննդյան ձևավորումը (լուսանկարներ)

Քենդալ Ջեններն իր ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է հետաքրքիր լուսանկարներով, որտեղ ներկայացրել է Բևեռլի Հիլզում 8.5 միլիոն դոլարով գնված իր առանձնատան սուրբծննդյան ձևավորումը:

Առանձնատունը, որն ունի 5 ննջասենյակ և 6 լոգասենյակ, կառուցվել է 1991 թվականին: Այս առանձնատունը գնելիս Ջենները կոնֆլիկտի մեջ հայտնվեց հայտնի երգչուհի Ադելի հետ, ով նույնպես մտադիր էր ձեռք բերել այն:

Քենդալը 1 միլիոն դոլար ավելի է վճարել, որպեսզի կարողանա առաջ ընկնել Ադելից ու գնել այդ շքեղ տունը:
Ջենների 4 մետրանոց տոնածառ զարդարված է Gucci-ի ոսկեջրված լուսե շղթաներով: Միայն զարդարանքի վրա Ջենները ծախսել է 11 հազար դոլար: