Երեկ իրենց ամուսնության 7-ամյակն էին տոնում դերասան ամուսիններ Աստղիկ Ալավերդյանն ու Նարբե Պողոսյանը։ Աստղիկը իր Ինստագրամի էջում հարսանեկան լուսանկարներ է տեղադրել և դրանցով ջերմ շնորհավորել իրենց պղնձե հարսանիքը։
«7 տարի միասին, 2 երեխա, ուրախության և դժվարության բազում օրեր, մեծ ձեռքբերումներ, ներելու և ներվելու, սիրվելու և էլ ավելի ուժեղ սիրելու տարիներ: HAPPY ANNIVERSARY MY ALL»,- գրել է Աստղիկը հրապարակված լուսանկարների մեկնաբանության բաժնում։