ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ տեղի է ունեցել նրա ավագ որդու՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը:
«Դրվեց հայկական ավանդական մի նոր ընտանիքի ձևավորման հիմքը։ Մաղթում եմ, որպեսզի մեր երիտասարդ զույգի միությունն ամուր ու հարատև լինի՝ խարսխված երջանկության, հավատարմության, հանդուրժողականության, անսահման նվիրումի ու ազգային արժեքների պահպանման վրա։ Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվերը, բազկամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: