«Օտարուհին» սերիալի դերասանը մահացել է 14 տարեկանում

Շոտլանդացի դերասան Ջեք Բյոռնսը մահացել է 14 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Metro-ն:
Դեռահասին մահացած են գտել իրենց տանը՝ Գրինոքում, որտեղ նա ապրում էր ծնողների և եղբոր հետ: Մահվան պատճառն առայժմ հայնի չէ, սակայն ոստիկանությունում հայտնել են, որ քրեական վարկած չեն դիտարկում:

Հրաժեշտը և հուղարկավորությունը կայացել է դեկտեմբերի 12-ին: Բյոռնսը հայտիություն ձեռք բերեց՝ նկարահանվելով մի քանի սերիալներում և շուոներում, ներառյալ «Օտարուհին» և «Աչքի առաջ»-ը: Դերասանը նաև լրջորեն զբաղվում էր պարերով և հաճախում էր Գլազգոյի բալետի հեղինակավոր դպրոց։