Վայնշտեյնի՝ ավելի քան 30 զոհ կհրաժարվի մեղադրանքներից. գումարը լուծում է ամեն հարց

Պրոդյուսեր Վայնշտեյնի սեռական ոտնձգությունների ենթադրյալ զոհերը համաձայնել են նրանից գումար վերցնել և հրաժարվել նրա հասցեին ոտնձգությունների կամ բռնաբարությունների մեղադրանքներից։ Դատարանում Վայնշտեյնը մեղքը չի ընդունել։
Վայնշտեյնի անվան հետ կապված մի շարք սկանդալներից հետո, Բրեդ Փիթը խոսել է տարիներ առաջ կատարվածի մասին:

«Նրան պետք է շուտ ձերբակալեին: Այդ ամենն այն աղջիկների մեղքն է, ովքեր լռել են և վախեցել: Եթե նա ազատ արձակվի, դա կլինի իրական խայտառակություն»,- հայտարարել է Բրեդը:
Դերասանը նաև պատմել է իրական դեպք, որը կատարվել է Վայնշտեինի և իր նախկիսն սիրեցյալի Գվինեթ Փելտրոուի միջև:
Փիթի նախկին սիրեցյալը՝ Գվինեթ Փելթրոուն, երիտասարդ տարիքում համագործակցում էր Վայնշտեյնի հետ:
Նկարահանումներից մեկի ընթացքում Հարվին խնդրել է Գվինեթին առանձնանալ՝ պատճառաբանելով, որ իրեն դուր չի գալիս նրա դերասանական խաղը: Սակայն երբ նրանք առանձնացել են Վայնշեյնը սեռական ոտնձգություններ է կատարել դերասանուհու նկատմամբ:

Շատերը կարծիք են հայտնել, որ եթե Բրեդ Փիթը դեռ այն ժամանակ այս մասին տեղյակ պահեր օրինապահ մարմիններին, շատ տուժած աղջիկներ չէին ենթարկվի նման սթրեսի ու խայտառակության: