«Հանուն այս արդյունքի նորից կանցնեի այդ ցավի միջով». Քարդաշյանը պատմել է բարդ ծննդաբերությունների հետևանքների մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն, ով բազմազավակ մայր է և ունի չորս երեխա, խոսել է բարդ ծննդաբերությունների հետևանքով առաջացած բարդությունների մասին: Նա նշել է, որ իր առաջնեկին՝ վեցամյա Նորթին, հղիության ընթացքում առաջացած խնդիրների պատճառով ծննդաբերել է նախանշված ժամկետից վեց շաբաթ շուտ:

«Ծննդաբերությունից հետո ընկերքն այդպես էլ դուրս չեկավ ու ներաճեց արգանդիս»,-պատմել է Քարդաշյանը՝ մանրամասնելով, որ դա կարող է ճակատագրական լինել մոր համար:

Մի քանի տարի հետո նույն բարդ ճանապարհով ծնվել է նրա երկրորդ երեխան՝ Սենթը:
Այնուհետև նա սառեցրել է ձվաբջիջները՝ հետագայում նորից երեխա ունենալու նպատակով: Սակայն բժիշկները հրաժարվել են սառեցված սաղմերը փոխպատվաստել նրան, քանի որ դա չափից ավելի ռիսկային է եղել: Այդ պատճառով Քարդաշյանը դիմել է փոխնակ մայրերի օգնությանն ու նրանց շնորհիվ ունեցել երրորդ և չորրորդ երեխաներին:

«Եթե ինձ հարցնեն, ապա կասեմ, որ պատրաստ եմ նորից անցնել այդ ցավի միջով հանուն այդ արդյունքի, հանուն երեխաներիս: Այդ ամենն արժեր սրան»,-ասել է նա:
Երեսունիննամյա Քարդաշյանը նաև պատմել է, որ հղիության հետևանքները վերացնելու համար ստիպված է եղել մեկուկես տարում հինգ անգամ վիրահատվել: