Լիլիթ Բասյանը խնդրում է ոչ ոքի չդատել

Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթը հայկական շոու-բիզնեսի ռոմանտիկ ու ջերմ զույգերից էին: Նրանք բավականին հաճախ էին իրենց ինստագրամյան էջերում հրապարակում ընտանեկան գեղեցիկ ու սիրառատ լուսանկարներ:

Սակայն օրեր առաջ Լիլիթ Բաբասյանն իր էջերից հեռացրել է ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխել է նաև ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան:
Իր ինստագրամյան էջում այս անգամ Լիլիթը կիսվել է նոր հրապարակամամբ.

«Մենք բոլորս անցնում ենք անդունդի վրայով։ Դրանից հետո ոմանք կոտրվում են, ոմանք ավելի բարձր թռչում։ Ոչ ոքի մի դատեք. ամեն մեկն իր կյանքն ու բարոյականությունն ունի։ Ժպտացեք, աշխարհում առանց այդ էլ արևը չի հերիքում»։