Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանն ամուսնացել են (լուսանկարներ, տեսանյութ)

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն այսօր ամուսնանում են: Զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները մինչև վերջերս:
Ամեն բան հայտնի դարձավ Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգի օրը, երբ երգիչը բեմում ամուսնաության առաջարկություն արեց Արփիին՝ անակնկալի բերելով սիրելիին:

Զույգը որոշել է չհապաղել, նշանադրությունից 1 ամիս չանցած նրանք ամուսնանում են: Զույգի կազմակերպած արարողությանը ներկա են միայն ամենամատերիմներն ու հարազատները: