Կնոջ մարմնի ամենագեղեցիկ ու գայթակղիչ մասերից են ոտքերը, որոնց սլացիկությամբ ու նրբագեղությամբ հնարավոր է գերել յուրաքանչյուր տղամարդու, այդ իսկ պատճառով հարկավոր է հետևել ոտքերի առողջությանը։
Վարիկոզը տհաճ հիվանդություն է, որը ոչ միայն ազդում է ոտքերի առողջության վրա, այլ նաև էսթետիկ տհաճություն է պատճառում մարդուն։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ կանանց մոտ այս հիվանդությունը 3 անգամ ավելի շատ է հանդիպում, քան տղամարդկանց:
Երակների լայնացման պատճառ կարող է հանդիսանալ հարթաթաթությունը:
Այս հիվանդությունը զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր ծանր ֆիզիկական աշխատանք են կատարում կամ աշխատանքի բերումով երկար ժամանակ գտնվում են ոտքի վրա:
Երակների լայնացումը զարգանում է աստիճանաբար:
Հիվանդները հաճախ գանգատվում են ոտքերում ծանրության զգացումից, հոգնածությունից: Հիվանդության վաղ շրջանում ոտքերն այտուցվում են։
Վարիկոզի դեպքում հարկավոր է հիշել՝
1․ Մեղրամոմով էպիլյացիան խիստ արգելվում է:
2․ Տաք բաղնիքներն ու արևաբուժարանները խիստ արգելվում են:
3․ Մերսման վակուումային տեսակները արգելվում են։
Ներքին վերջույթների երակների լայնացման դեպքում ձեզ օգնության է հասնում ավանդական բժշկությունը։
20 գր. խնկեղեգի կոճղարմատը խառնեք 0,5 լիտր խնձորի քացախի հետ ու 2 շաբաթ պահեք մութ տեղում:
Խմեք այս թուրմից օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։