Ջամայկայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող

«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 23-ամյա Թոնի-էն Սինգհը, ով ներկայացնում էր Ջամայկան:
Ջամայկան այս հեղինակավոր մցույթում արդեն երկրորդ անգամն է հաղթում: Առաջին անգամ նրա հայրենակցուհին այդ տիտղոսը ստացել է 1993 թվականին։
Առաջին վիցե միսսը բաժին է հասել Ֆրանսիայի ներկայացուցչին, իսկ երկրորդ վիցե միսս է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչը։
Հաղթողի թագը հանձնել է մոդել Վանեսա Պոնսե դե Լեոնը: