«Գահերի խաղը» բազմասերիանոց ֆիլմի սիրելի դերասաններից Փիթեր Դինքլեյջի հասակը 129 սմ է: Դերասանն ամուսնացել է 2005 թվականին թատերական ռեժիսորի՝ Էրիկա Շմիդտի հետ:
Նրանց առաջնեկը՝ Զելիգը, ծնվել է 2011 թվականին:
2017 թվականին ծնվել է Դինքլեյջի երկրորդ երեխան, բայց լրագրողները միայն հիմա են պարզել, որ երեխան ունի հիպոֆիզային գաճաճություն: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Դինքլեյջի ընտանեկան բժիշկը։
Դերասանն ու նրա կինը 2 տարի է, ինչ երկրորդ զավակի մասին ոչ մի տեղեկություն չեն տրամադրում երկրպագուներին ու լրագրողներին: Նրանք անգամ չեն հրապարակում փոքրիկի լուսանկարները։
Աստղային ընտանիքի ընկերները պնդում են, որ Դինքլեյջը ցանկանում է օգնել երկրորդ երեխային պայքարել այդ խնդրի դեմ:
Մանկական տարիքի գաճաճության պատճառները բավական շատ են։ Սակայն, վաղ հայտնաբերման դեպքում գաճաճությունը կարելի է բուժել:
Լուսանկարում Փիթերն ու Էրիկան զբոսնում են իրենց առաջնեկի՝ Զելիգի հետ։