Արդեն մի քանի տարի է անցել, ինչ Քրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Պատինսոնը միասին չեն, սակայն դերասանները շարունակում են լրագրողների մոտ միմյանցից բամբասել ու չարախոսել՝ բաց չթողնելով հարմար առիթը:
Օրեր առաջ Ռոբերտ Պատինսոնը ռեժիսոր Ռուպերտ Սանդերսին վիրավորել է լրագրողների մոտ՝ անվանելով անտաղանդ։ Նրանց միջև լարվածության պատճառը նախկին թշնամանքն է: Բանն այն է, որ ռեժիսորի և Քրիստեն Ստյուարտի սիրավեպի պատճառով տարիներ առաջ չեղարկվել էր Պատինսոնի և Ստյուարտի ամուսնությունը:
«Որսորդն ու ճերմակաձյունիկը» ֆիլմի ռեժիսորը՝ Ռուպերտը, նկարահնաման ընթացքում սկսել էր սիրահետել Ստյուարտին և կարողացել էր համոզել, որպեսզի դերասանուհին չամուսնանա Պատինսոնի հետ:
Սակայն զույգի բաժանումը միայն Քրիստենի մեղքով չէր:
Լավ կարիերա ունենալու և համբավ ձեռք բերելու համար՝ խորամանկ Ռոբերտը սկսել էր սիրաշահել ռեժիսոր Դևիդ Քրոնենբերգի դստերը՝ Քեյթլինին: Քեյթլինը սիրահարվել էր դերասանին և պատրաստ էր հանուն նրա ամեն բանի: Սակայն «Կոսմոպոլիս» ֆիլմում իր երազած դերը ստանալուց հետո՝ Ռոբերտը լքեց ռեժիսորի աղջկան՝ նրան անվանելով անճոռնի ճուտիկ: