Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն մասնակցի թագուհու սուրբծննդյան միջոցառումներից ոչ մեկին

Սասեքսի դուքսն ու դքսուհին չեն մասնակցի Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի սուրբծննդյան միջոցառումներից և ոչ մեկին, քանի որ արտերկրում են և մինչև հունվարի սկիզբ վերադառնալու մտադրություն չունեն։

Աղբյուրների փոխանցմամբ՝ արքայազն ու Մեգան Մարքլը այդ քայլով որևէ մեկին արհամարհելու մտադրություն չունեն և իրենց որոշման մասին արդեն տեղեկացրել են միապետին, որն ըմբռնումով է մոտեցել իրավիճակին:

Հայտնի է, որ 6-շաբաթյա արձակուրդ մեկնած ամուսինները պատրաստվում են Սուրբ Ծնունդն անցկացնել իրենց առաջնեկի և Մարքլի մոր՝ Դորիա Ռեգլանդի հետ։