Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները՝ համարձակ ֆոտոշարքում

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջենները, ինստագրամյան իր էջում նոր համարձակ ֆոտոշարք է ներկայացրել։
Լուսանկարներում Քայլին քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ է։
Քույրերի զգեստները խորը լանջաբացվածքով են և չեն թաքցնում նրանց կրծքերը։ Զգեստներն ընտրելիս Քայլին նախընտրությունը տվել է սևին, իսկ Քլոեն՝ փայլուն ոսկեգույնին։
Իրենց կերպարներն ամբողջացնելու համար քույրերը կրել են ճոխ արդուզարդեր՝ ականջօղեր և մատանիներ։