Թատրոնի և կինոյի դերասանուհի Ժաննա Վելիցյանը ևս ամանորյա ֆոտոշարք է ներկայացրել։
Նոր լուսանկարները հրապարակվել են դերասանուհու ինստագրամյան էջում։ Նկարներն արվել են սպիտակի երանգների մեջ՝ դրանք ավելի նուրբ ու եթերային դարձնելով։ Դերասանուհին ևս կրում է երկարափեշ սպիտակ զգեստ։
«Սա այն ֆոտոշութն է, որը կարծում էի լավ չի ստացվելու, որովհետև չեմ սիրում Ամանորյա թեմայով ֆոտոներ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանուհին։