Անջելինա Ջոլին կրկին ցանկանում է երեխա ունենալ

Անջելինա Ջոլին անկեղծացել է՝ լրագրողներին պատմելով, որ իր կյանքի իդեալական տղամարդը եղել է երկրորդ ամուսինը՝ Բիլի Բոբ Տորնտոն. «Բոբը հանուն ինձ պատրաստ էր ամեն ինչի: Երբ մենք հանդիպում էինք, նա դեռ ամուսնացած էր դերասանուհի Լաուրա Դերնի հետ: Լաուրան հիանալի մարդ էր․ ես միշտ ինձ մեղավոր էի զգում նրան ցավեցնելու համար: Երկար ժամանակ Բոբը չէր կարողանում նրան պատմել մեր հարաբերությունների մասին: Մենք որոշեցինք ամուսնանալ գաղտնի: Բոբի ընկերները պատմում են, որ Լաուրան իմ ու Բոբի ամուսնության մասին լսել է հեռուստացույցով: Նա շատ ծանր է ընդունել այդ լուրն ու երկար ժամանակ չի կարողացել վերականգնվել: Զղջում եմ, որ ինչ-որ մեկին այդքան ցավ եմ պատճառել, բայց Բոբի հետ մեր հարաբերությունները իդեալական էին, պարզապես, նա չէր ցանկանում շատ երեխաներ ունենալ: Դա հիասթափեցրեց ինձ: Երեխաներն ինձ համար ամենակարևորն են աշխարհում» ,- պատմում է Ջոլին՝ հավելելով, որ ցանկանում է կրկին փոքրիկ ունենալ, բայց այս անգամ արհեստական բեղմնավորմամբ:
Դերասանուհու պնդմամբ՝ նորածին փոքրիկը հույսով ու եռանդով կլցնի իր կյանքն ու կօգնի դիմակայել բոլոր դժվարություններին:
Հիշեցնենք, որ Ջոլիի դայակը անկեղծ զրույց էր ունեցել լրագրողների հետ՝ խոստովանելով, որ Անջելինան անուշադիր ու անտարբեր է իր ավագ երեխաների նկատմամբ և չի արգելում նրանց ծխել կամ ալկոհոլ օգտագործել: