Իրինա Շեյքը հայտնվել է 7Hollywood նորաձևության ամսագրի նոր համարի շապիկին (լուսանկարներ)

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը նկարահանվել Է 7Hollywood նորաձևության հանդեսի շապիկի համար: Մի շարք լուսանկարներ հրատարակությունը հրապարակել է Ինստագրամի պաշտոնական Էջում:

Մոդելը փորձել է ֆրանսիացի դիզայներ Թիերի Մյուգլերի ստեղծած կերպարները, որոնցից երկուսը հայտնվել են ժողովրդականություն վայելող հանդեսի շապիկին: Նրա հագուստներն ընտրում են բազմաթիվ հայտնիներ, մասնավորապես, Քիմ Քարդաշյանը, Լեդի Գագան և Բիյոնսեն: Լուսանկարներից մեկում Շեյքը ոսկեգույն մետաղյա կորսետով է և չոկերով (ավելի վաղ նա այդ կոստյումը հագել էր Glamour Italia-ի մարտ ամսվա համարի համար), մյուսում՝ սև թափանցիկ բոդիով՝ փայլուն ներդիրներով զարդարված կախակապերով: