Կանացի գրավչության կարևոր տարրերից են առողջ և խնամված եղունգները:
Շերտավորված և դյուրաբեկ եղունգները մեր ժամանակներում հաճախակի հանդիպող խնդիրներից են:
Այժմ վաճառքում կան եղունգների խնամքի համար նախատեսված շատ միջոցներ, բայց չէ՞ որ դրանք, վերջիվերջո, քիմիական ծագում ունեն:
Կարևոր է իմանալ, թե ինչ է անհրաժեշտ Ձեր եղունգներին և համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Իսկ արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Ավանդական բժշկությունն առաջարկում է եղունգների որակը բարելավող դիմակ. անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կիտրոնի հյութի մեջ ավելացնել 5-7 կաթիլ յոդ: Այս լուծույթում եղունգները պետք է պահել 10-15 րոպե: Այն պետք է կատարել ամեն օր: