Հայկական շոու-բիզնեսում որքան շատ են սկանդալներն ու վիճաբանությունները, նույնքան էլ շատ են ընկերություններն ու մտերմությունը:
Մեր հայ աստղերից շատերն են մտերիմ միմյանց հետ, տարիներ շարունակ ընկերություն են անում. ոմանք էլ վերջերս են մտերմացել և անգամ միասին ճանապարհորդում են:
Իհարկե, շատ են լինում դեպքեր, երբ մտերիմ ընկերությունը տարիների ընթացքում հանկարծակի կորում է կամ վերածվում վիճաբանության, սկանդալի. դա էլ, բնականաբար, շոու-բիզնեսում մեծ աղմուկ-աղաղակի առիթ է դառնում:
Մեր հայտնիների մեծ մասն այսօր ակտիվ է համացանցում, և նրանց միկրոբլոգից պարզ երևում է գրեթե ամեն բան՝ թե ում հետ են մտերիմ, ում հետ են գնում զբոսնելու կամ ում հետ ճանապարհորդում:
Օրինակ վերջերս Ինստագրամից շատ է երևում, որ այս կամ այն դերասանուհին միասին մեկնում են ամառային հանգստի:
Այ թե հետո ինչ կլինի. կշարունակվի իրենց մտերիմ ընկերությունը թե՞ շատ դեպքերի նման կանէանա, ժամանակը ցույց կտա:
ShowBiz.am–ն առանձնացրել է հայ հայտնիներից ամենամտերիմ 5 ընկերուհիներին:
Քրիստինե Պեպելյան և Վիկա Մարտիրոսյան
Նազենի Հովհաննիսյան և Սոֆի Մխեյան
Անահիտ Սիմոնյան և Լիլիթ Բաբասյան
Մանե Գրիգորյան և Մարտա Կիրակոսյան
Աննա Գրիգորյան և Իլոնա Նուրիբեկյան