Սոֆյա Ավագիմյանը, ով լրատվամիջոցների կողմից ճանաչվել է որպես Ինստագրամի ամենագեղեցիկ հայուհի, իր Ինստագրամի էջում հրապարակել է ընտանեկան ամանորյա ֆոտոշարք։
Լուսանկարներում Սոֆյան ամուսնու և փոքրիկ որդու հետ է։ Նկարներն արվել են շքեղ տոնածառի ֆոնին։
Սոֆյան լուսանկարներից մի քանիսում կրում է կարմիր, ճոխ, երկարափեշ զգեստ, մյուսներում էլ փիրուզագույն, կրկին երկարավուն, նեղ զգեստով է։ Գեղեցկուհու կերպարը ամբողջացրել են տոնական դիմահարդարումն ու սանրվածքը։