20 տարվա դադարից հետո Aqua խումբը բեմ Է վերադառնում

Aqua սկանդինավյան փոփ-խմբի մասնակիցները հայտարարել են, որ բեմ կվերադառնան 20-ամյա ընդմիջումից հետո: Այդ մասին հայտնել է հեղինակավոր Mirror լրատվամիջոցը:
Երաժիշտները 2020 թվականի ապրիլից հանդես կգան համերգային շրջագայությամբ և ելույթ կունենան Կալիֆոռնիայի Coachella փառատոնում:

«Աշխատանքներ են տարվում նոր ստեղծագործությունների վրա: Մեր աշխատանքի նկատմամբ շատ խիստ ենք և մինչև չստանանք իդեալական տարբերակ, ոչինչ չենք թողարկի».-հայտարարել Է խմբի մենակատարուհի Լենե Նյուստրյոմը:
Aqua խումբն ստեղծվել Է 1989 թվականին: Դրա կազմում կար չորս մասնակից՝ Ռենե Դիֆը, Սյորենա Ռաստեդը, Կլաուս Նորենը և Լենեն: