Հայտնի է ամերիկացիների ամենացանկալի ամանորյա նվերը

iPhone-ը, Evercore գործակալության վարկածով, իջել է ամենացանկալի ամանորյա նվերների վարկանիշի առաջին տեղից: Apple-ի սմարթֆոնի փոխարեն ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում Է նվեր ստանալ AirPods ականջակալներ: Այս մասին հայտնել է Wccftech-ը:

20-ից մինչև 25 տարեկան ակտիվ ամերիկացիների հարցման տվյալների համաձայն, մասնակիցների 25 տոկոսը կցանկանար տոներին ստանալ AirPods գարնիտուր: Վերլուծաբանները նշում են, որ ականջակալների պահանջարկի կտրուկ աճ Է դիտվում։
Թոփի երկրորդ տեղում հագուստն է, որը կցանկանար ստանալ հարցվածների 13 տոկոսը: 11 տոկոս բաժնով երրորդ տեղն է զբաղեցնում iPhone-ը:

Ամենացանկալի նվերների հնգյակում նաև տեղ են գտել փողը կամ ընծայական սերտիֆիկատը, որը կցանկանար նվեր ստանալ հարցման մասնակիցների ութ տոկոսը: 20-ից մինչև 25 տարեկան ամերիկացիների յոթ տոկոսը կցանկանար Սուրբ ծնունդին կոշիկ ստանալ: