Էլեգանտ և հետաքրքիր․ Սոնա Մաթևոսյանը նոր ֆոտոշարքում

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով։
Լուսանկարները հրապարակվել են դերասանուհու ինստագրամյան էջում։ Նկարներում Սոնան սև, էլեգանտ կոստյումով է, որի տակից կրում է մարմնագույն սվիտեր։
Դերասանուհին իր կերպարն ամբողջացնելու համար ընտրել է հավաքած սանրվածք ու նուրբ դիմահարդարում։ Սոնան չի մոռացել նաև օգտագործել հետաքրքիր աքսեսուարներ։

Հիշեցնենք, որ Սոնա Մաթևոսյանն այժմ նկարահանվում է «Women’s club» հումորային նախագծում, ինչպես նաև Շանթ հետուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում։