Նաստյա Կամենսկիի ամբողջովին մերկ լուսանկրը. Պոտապը դեմ չէ՞

Նաստյա Կամենսկին սեքսուալ լուսանկար է հրապարակել իր ինստագրամյա էջում, որտեղ նա ամբողջովին մերկ է:
Ավելի վա գեղեցկուհին կիսվել է լրագրողների հետ՝ պատմելով, որ շուտով պատրաստվում է դառնալ տնային տնտեսուհի։ Նրան դուր է գալիս զբաղվել տնային գործերով, համեղ բաներ պատրաստել՝ սպասելով ամուսնու վերադարձին։

Նաստյան հոգնել է համերգային շրջագայություններից, նկարահանումներից և երազում է սովորական ընտանեկան երջանկության մասին։
Երգչուհին պատմել է լրագրողներին, որ իր բոլոր հաջողություններին հասել է քրտնաջան աշխատանքով ու մեծ դժվարությամբ։
Կամենսկին խոստովանել է, որ հիմա նրան էլ չի հետաքրքրում կարիերան։

Գեղեցկուհին երազում է մայրանալու մասին։ Նաստյան որոշել է, որ հղիությունից հետո կհեռանա երգարվեստից։
«Ես շատ բան եմ կորցրել, որպեսզի հասնեմ այն ամենին, ինչ հիմա ունեմ։ Եկել է այն ժամանակը, երբ ես հնարավորություն ունեմ այդ ամենը վայելելու և չեմ պատրաստվում զրկել ինձ այդ հաճույքից, իսկ երկրպագուներս կդիմանան»,- անկեղծացել է երգչուհին։