Գաղտնիք չէ, որ կանացի աքսեսուարների մեջ հատուկ տեղ է գրավում պայուսակը: Այսօր այն կերպարի անբաժանելի մասն է, որի միջոցով կարելի է ընդգծել անհատականությունը և ինքնատիպ ոճ ձևավորել:
Դժվար է պատկերացնել կնոջ պահարան, որտեղ չկան տարատեսակ պայուսակներ։ Եվ այսպես՝ ինչ են առաջարկում դիզայներները 2020 թվականի համար:
Հարկավոր է մոռանալ փոքրիկ պայուսակների ու կլատչերի մասին:
Այս տարի նախապատվությունը տվեք մեծ պայուսակներին, որոնք ճամպրուկ են հիշեցնում: Ընտրեք սև, ոսկեգույն, արծաթագուն և սպիտակ պայուսակներ. դրանց գլխավոր առավելությունն այն է, որ հնարավոր է համապատասխանեցնել յուրաքանչյուր հագուստի հետ: