Դերասան Սարգիս Գրիգորյանն այսօր նշում է ծննդյան 40-ամյակը։ Դերասանին ծննդյան կապակցությամբ շնորհավորել են նրա մտերիմները, հարազատներն ու ընկերները։ Ծննդյան օրվա առթիվ Սարգիսը նաև գրառում է կատարել իր Ինստագրամի էջում։
«Այսօր ես դարձա 40… Կյանքը դեռ առջևում է։ Ի՞նչ հասկացա… Երևի ոչինչ։ Դեռ ժամանակ կա։
Ուզում եմ խոսել զգացողություններիս մասին՝ դա է կարևորը, քանի որ ոնց զգում ես, այդպես ել ապրում ես։ Կյանքում կան հաշված մարդիկ, որոնց երջանկության շնորհիվ եմ ես ճիշտ զգում կյանքը։ Եվ ամեն բան կանեմ այդ մարդկանց բարեկեցության ու ժպիտի համար…
Զգացեք սերը ինտերնետից դուրս, զգացեք սրտացավությունը լայքերից առավել, զգացեք հոգատարությունը սթորիներից հետո, երբ իջեցնեք հեռախոսը Ձեր դեմքից և այլն… Դա է կարևորը։
Ես շատերի պես չեմ ուզում շնորհակալության կամ քննադատական խոսքեր հնչեցնել ինձ գովաբանողների կամ անպատվողների հասցեին, ուղղակի կմաղթեմ Ձեզ՝ հարգելիներս, ապրեք Ձեր կյանքով՝ այդ մի քանի հոգու ուրախությամբ ու երջանկությամբ։ Մնացածն անցողիկ է ու Ձերը չէ, իսկ ամենա կարևորը ժամանակն է ափսոս։ Սեր ու խաղաղություն բոլորիս»,- հրապարակված լուսանկարին կից գրել է դերասանը։