Նոր լուսանկար Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի մեղրամսից

Այս օրերին երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն իրենց մեղրամիսն են վայելում դրախտային Մալդիվյան կղզիներում։

Հայտնի ամուսինները պարբերաբար թարմացնում են իրենց Ինստագրամի Stories բաժինները և կիսվում իրենց մեղրամսի հետաքրքիր կադրերով։ Երեկ էլ Միհրանը նոր գեղեցիկ լուսանկար է հրապարակել իր էջում, որտեղ նա կնոջ՝ Արփիի հետ է։

Հիշեցնենք, որ զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները մինչև վերջերս: Արփին և Միհրանը ամուսնացան դեկտեմբերի 14-ին, ինչից հետո էլ մեկնեցին մեղրամսի։