Եթե ինչ–որ մեկը կասկածում է հայ աղջիկների գեղեցկության վրա, ուղղակի ցույց տվեք նրան այս մոդելներին։ Այս գեղեցկուհիները հայտնվել են համաշխարհային ամսագրերի շապիկներին, պոդիումներում, գովազդային արշավներում և մրցույթներում։
Քիմ Քարդաշյան
Այս աստղն արդեն ներկայացվելու կարիք չունի. նա Լոս Անջելեսից է, համարվում է ոճի կուռք և ընդօրինակման կերպար Ինստագրամի միլիոնավոր օգտատերերի համար։ Քիմը բազմաթիվ աստղային տիտղոսներ ունի. նա ռեալիթի շոուների դերասանուհի է, գործարար կին, հաջող մոդել։ Քարդաշյանը նկարվել է Vogue, GQ, Forbes, Elle, Playboy, Harper’s Bazaar, Esquire, Cosmopolitan և այլ ամսագրերի շապիկների համար։
Թուլիփ Ջոշի
Բոլիվուդի այս հայ–հնդկական աստղն ասես արևելյան գեղեցկուհիների մասին հեքիաթներից լինի։ Նա երկար մազեր ունի, բարակ քիթ և հմայիչ դարչնագույն աչքեր։ Թուլիփը 2000թ.–ին արժանացել է Femina Miss India տիտղոսին և դրանից հետո ցանկալի մոդել դարձել խոշորագույն ապրանքանիշների բազմաթիվ գովազդային արշավներում. Pepsi, Ponds, Mobile TV, Siyaram, BPL, Smirnoff և այլն։
Ալիսա Փանիկյան
Այս գեղեցկուհին կանադացի աստղ է, բայց նրա նախնիները Հայաստանից են։ Ալիսան նվաճել է «Միսս տիեզերք Կանադա» տիտղոսը դեռ 2006թ.–ին, իսկ հիմա հաճախ է հայտնվում հեռուստաէկրաններին։ Նա հիմնականում մասնակցում է ներքնազգեստի արշավներին և ցուցադրություններին, ինչը զարմանալի չէ. աղջիկը շատ բարեկազմ է, գրավիչ դիմագծերով։
Արմինե Հարությունյան
Երիտասարդ հայուհին այս տարվա սեպտեմբերին Միլանի Նորաձևության շաբաթիի ժամանակ իր դեբյուտով բառացիորեն պայթեցրեց «դեղին մամուլը»։ Աղջիկը մասնակցել է Gucci–ի 2020թ.–ի գարուն–ամառ հավաքածուի ցուցադրությանը։ Արմինեն իսկապես ոչ ստանդարտ արտաքին ունի. երկար դեմք, հաստ հոնքեր, երկար, բարակ քիթ։ Երաշխավորում ենք, որ նման տվյալներով նա հաջողության կհասնի Եվրոպայում և Ամերիկայում։
Էլիզա Մուրադյան
Էլիզան առայժմ չունի հայտնի շապիկներ և ցուցադրություններ, փոխարենը մասնակցել է «Միսս Տիեզերք 2018» մրցույթին (աղջիկը ներկայացրել է Հայաստանը)։ Եվ մենք վստահ ենք, որ նման արտաքին ունեցող աղջկա մոտ ամեն ինչ դեռ առջևում է։ Էլիզան դասական գեղեցկուհի է` շքեղ բարեմասնություններով, փարթամ մազերով և նուրբ դիմագծերով։