Ինչպե՞ս է Ալլա Պուգաչովան կարողացել այսքան նիհարել

70-ամյա երգչուհի Ալլա Պուգաչովան վերջին ժամանակներում հաճախ էր ներկայացնում երկրպագուներին իր հանգստից լողափնյա լուսանկարներ:
Երգչուհին կարողացել է ազատվել իրեն տանջող ավելորդ քաշից, և դա է պատճառը, որ նա անդադար ցանկանում է ինստագրամյան հետևորդներին ցույց տալ իր նոր ու իդեալական մարմինը:

Սոֆիա Սերաֆիմովան հայտնի սննդաբան է, ով ունի բազմաթիվ հեղինակային գրքեր ավելորդ քաշի ու իդեալաական կազմվածք ձեռք բերելու մասին:
Հայտնի սննդաբանը  կազմում է հատուկ սննդակարգեր բացառապես աստղերի համար, որոնք օգնում են նրանց հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից: Սերաֆիմովան լրագրողների հետ զրույցում ներկայացրել է այն դիետան, որն օգնել է Պուգաչովային այսքան նիահարել:

Նրա խոսքով՝ Պուգաչովան «դադարել է ուտել աղի, քաղցր մթերքներ և շաբաթվա ընթացքում մեկ անգամ բեռնաթափման օր է կազմակերպում»։ Սա ամենապարզունակ դիետան է, որի շնորհիվ հնարավոր է բավականին նիհարել՝ չվնասելով առողջությանը: