Անցնող տարվա ամենահայտնի ռուս արտիստ է դարձել հայտնի դերասան, Ռուսաստանի սեքս-սիմվոլներից մեկը՝ Ալեքսանդր Պետրովը։ 2019թվականին Պետրովն այնպիսի աղմկոտ կինոնանախագծերի մասնակից է դարձել, ինչպիսիք են «Т-34», «Տեքստ», «Հերոս», «Աննա», ինչպես նաև նկարահանվել է «Գոգոլ» պատմության շարունակությունում:
Հիշեցնենք, որ հարցազրույցներից մեկում Ալեքսանդր Պետրովը հայտարարել էր, որ հոգնել է ֆիլմերում նկարահանվելուց: Ալեքսանդրն ասում էր, որ դեմ չէր լինի հանգստանալ և վերականգնել ուժերը:
Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ալեքսանդրը հաջողակ ու պահանջված դերասան է:
Նա իր հարցազրույցներում նշում է, որ կցանկանար ավելի հետաքրքիր առաջարկներ ստանալ, քանի որ իր դերեը դարձել են միօրինակ: Երիտասարդը հիասթափված է ժամանակակից անտաղանդ ռեժիսորներից:
Պետրովը ցանկանում է ապագայում դառնալ ռեժիսոր: