Կնոջ մեջ գլխավորը ոչ թե արտաքինն է, այլ կանացիությունը։ Շատ հաճախ գեղեցիկ և գրավիչ աղջիկները անուշադրության են մատնվում միայն այն պատճառով, որ նրանց մեջ չկա այդ կանացիությունը, նրբագեղությունը։
Կարծիք կա, որ կանացի և գրավիչ կինը փոքր-ինչ հիմար է, սակայն կանացիությունը ենթադրում է նաև իմաստություն: Իսկական կինը գիտի, թե ինչ է ցանկանում, ինչ կարող է անել: Եվ նա կարող է իրեն հիմարիկ ձևացնել։
Նենսի Ջին մասնագիտությամբ հոգեբան է, բայց վերջին տարիներին զբաղվում է զգեստների մոդելավորմամբ։ Դիզայներն արդեն ունի իր սեփական հավաքածուն։ Նենսին պատմում է, որ կանանց համար զգեստներ մոդելավորելիս նա մտածում է՝ դուր կգան դրանք արդյո՞ք տղամարդկանց։ Քանի որ Նենսին հոգեբան է, նա այլ կերպ է մոտենում իր մոդելավորած զգեստներին և առանձնահատուկ խորհուրդներ է տալիս իր հաճախորդներին։
Հոգեբանը պնդում է, որ գույներն ու զարդանախշերը ազդում են տղամարդկանց գիտակցության վրա։ Յուրաքանչյուր առիթի համար կա առանձին զգեստ։
Առաջին ժամադրության կամ սիրային հանդիպման համար Նենսին խորհուրդ է տալիս վարդագույն կամ ծաղկային պրինտով զգեստներ․ դրանք կնոջը դարձնում են կանացի և անպաշտպան։
Գործնական հավաքույթների համար դիզայները պարտադրում է կրել երկնագույն զգեստներ, որոնք վստահություն են առաջացնում գործընկերների մոտ։
Դիզայները նշում է, որ յուրաքանչյուր առիթ ու իրադարձություն թելադրում է իր սեփական նորաձևության կանոնները, որոնց պետք է միշտ հետևել։