Հայտնի մոդել Էշլի Գրեմը շուտով առաջին անգամ մայր կդառնա։ Հիմա նա հղիության վերջին եռամսյակում է և որոշել է երկրպագուների հետ կիսվել բավականին համարձակ լուսանկարով:
Գրեմը լուսանկարներ է հրապարակել վերջին ֆոտոշարքի ետնաբեմից, որում ամբողջությամբ մերկ է: Էշլիին լուսանկարել է նրա ամուսինը՝ լուսանկարիչ Ջասթին Էրվինը։
Էշլի Գրեմը, ով համաշխարհային ճանաչում ձեռք բերեց իր փարթամ ու սեքսուալ կազմվածքի շնորհիվ՝ դառնալով առաջին plus size մոդելը, շաբաթներ առաջ՝ Baby shower միջոցառման ժամանակ, հայտարարեց իր երեխայի սեռը. Գրեմը շուտով դուստր է ունենալու:
Էշլի Գրեմը հղիության ընթացքում չի հրաժարվում ինտիմից:
«Ամուսինուս հետ փորձում ենք հաճախ սիրով զբաղվել, քանի որ դա բարձրացնում է տրամադրությունը և ազդում կյանքի ընդհանուր տոնուսի վրա։ Ես ինձ ավելի երջանիկ, եռանդուն ու ակտիվ եմ զգում, ես չեմ ուզում դա թաքցնել»,-ամերիկյան ELLE ամսագրին պատմել է Էշլին։