Մահացել է մոդելյեր Էմանուել Ունգարոն

87 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելյեր Էմանուել Ունգարոն։ ԶԼՄ-ների տվյալներով, նա վերջին տարիներին առողջական խնդիրներ է ունեցել։  Gazeta.ru-ի հաղորդմամբ` Ունգարոյի հաճախորդներն են եղել հայտնի դերասանուհիներ ու առաջին տիկիններ՝ Կատրին Դենյովը, Իզաբել Աջանին, Ժաքլին Քենեդին։

Ունգարոն իր հիմնած նորաձևության տան վերահսկիչ փաթեթը 1996 թվականին վաճառել էր իտալական Ferragamo ընկերությանը։