Գոհար Ավետիսյանի լուսանկարն առանց շպարի զարմացրել է երկրպագուներին

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը վերջերս արդեն ակտիվ զբաղվում է երաժշտությամբ և իր ու Տիգրան Ասատրյանի զուգերգից հետո՝ օրեր առաջ եղավ նրա երկրորդ տեսահոլովակի պրեմիերան:

Այս անգամ երգչուհին որոշել է զարմացնել երկրպագուներին՝ ներկայացնելով իր առանց դիմահարդարման լուսանկարը:
Հիշեցնենք, որ մինչ այս Գոհարը ոչ մի անգամ դեռ չէր ներկայացել իր ինստագրամյան հետևորդներին առանց շպարի:

Ավելի վաղ, չդիմանալով քննադատություններին, իր ինստագրամյան էջում կիսվել է չափազանց անկեղծ գրառմամբ:

«Ինչ էլ անես, քեզ քննադատելու են: Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս:
Ինձ քննադատում են, որ ես դարձա երգչուհի` ասելով, որ ես չունեմ ձայն, լսողություն, բայց ես երաժշտությամբ զբաղվել եմ դեռ մանկուց և ունեմ համապատասխան կրթություն:
Բայց ի՞նչ կլիներ, եթե ես հավատայի այս ամենին և դավաճանեի ինձ ու իմ երազանքները: Ո՞րտեղ պետք է լինեի հիմա:
Հավատացեք ձեր երազանքներին ու սրտին, և ձեզ մոտ ամեն բան կստացվի»: